12.08.2013

Քթի ջերմությունից հնարավոր է իմանալ մարդը սուտ է խոսում, թե` ոչ

.yerevannews.am  Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երբ մարդը սուտ է ասում, նրա քթի շրջանի հյուսվածքների ջերմաստիճանի բարձրացում է լինում, հայտնում է Russia Today-ը: Եվ այդ կերպ բարդ չի լինում պարզել ստախոսին:

 Գիտնականները իրենց փորձարկումները կատարել են՝ դեմքի տարբեր մասերի ջերմաստիճանը չափելով. պարզվել է, որ ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է աչքի ներքին անկյունում և քթի շուրջ:

 Գիտնականները արձանագրել են նաև, որ բարդ մտավոր առաջադրանքներ կատարելիս ջերմաստիճանի անկում է արձանագրվում, իսկ սթրես տանելիս էլ բարձրանում է:

 Դա կապված է ուղեղի այն մասի հետ, որը պատասխանատու է գիտակցության և մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար. իսկ սուտն ու մի քանի այլ գործոններ նշված շրջանում ակտիվություն են առաջացնում:

 Թերմոգրաֆիայի կիրառմամբ պարզվել է նաև, որ կանանց շրջանում՝ գրգռվածության ժամանակ, բարձրանում է ջերմությունը դեմքի և կրծքի շրջանում:
 

Комментариев нет:

Отправить комментарий