Այսօր` օգոստոսի 24-ին, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4,
21), Գերմանիայի Շվերին քաղաքում մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6,
15) դեմ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
Երեկ` օգոստոսի 23-ի երեկոյան, Շվերինում
կայացել է Արթուր
Աբրահամի եւ Վիլբեֆորս Շիհեփոյի
կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը
կշռում է 76.2 կգ, Վիլբեֆորս Շիհեփոն` 74.8 կգ: http://www.youtube.com/watch?v=sVyLlRiurh8
Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով
օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:20 – 00:30 ընկած ժամանակահատվածում):
Ավելի վաղ Արթուր Աբրահամը հայտարարել էր, որ
ինքը լավ է նախապատրաստվել այս մրցամարտին եւ նպատակը հաղթելն է, հակառակ դեպքում`
կհեռանա բռնցքամարտից. "Ես պետք Է հաղթեմ եւ վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի
տիտղոսը. երրորդ մրցամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ այն Է, ինչ ինձանից ակնկնկալում են
իմ մարտարվեստի երկրպագուները",- նշել էր Արթուր Աբրահամը:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006,
2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011
թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով:
Հարցերի
դեպքում զանգահարել Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան
Գրիգորյանին +374 93 46 00 20
Комментариев нет:
Отправить комментарий