Հայտնի երգչուհի Գլյուկոզան ցնցվել է այն նորությունից, որն իր մասին կարդացել է համացանցում: Որոշ լրատվամիջոցներ «սխալմամբ» երգչուհուն մահացած են համարել և այդ մասին լուրը սկսել են շատ արագ տարածել: Երիտասարդ երգչուհու մահվան պատճառն իբր ավտովթարն է եղել:
«Ողջ օրը պատասխանել եմ լրագրողների, հարազատներիս և երկրպագուներիս զանգերին: Հետաքրքիր է` ինչով են առաջնորդվում լրագրողները, երբ ժամանակից շուտ թաղում են հերթական արտիստին: Ինչ է այլ նորություններ չկան և պետք է դատարկաբանություններ գրե՞ք»,-ասել է Գլյուկոզան:
Անհանգստացած երկրպագուները շտապել են մխիթարել իրենց սիրելի արտիստին՝ գրելով, որ նման նորությունները խորհրդանշում են երկար ու երջանիկ կյանք:
Նյութի աղբյուր` http://www.armstar.am/am/riders/?n=2096
Комментариев нет:
Отправить комментарий