14.08.2013

Սեւանում նոր էքստրեմալ «խաղալիք» է հայտնվել (ֆոտո)

 ՏԵՍԱՆՅՈՒԹ`  http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3KLoGB4UpGY

Սեւանա լճում հանգստի այս թեժ շրջանում նոր սարք է հայտնվել, որը թույլ է տալիս բառացիորեն թամբել ալիքը  եւ նրա օգնությամբ բարձրանալ օդ: Jetovator կոչվող սարքը պատրաստված է Նոր Զելանդիայում  եւ վաճառքում է հայտնվել  վերջերս: Արտաքուստ այն նման է ոչ մեծ հեծանիվի: Ջրի հզոր շիթն ապահովում է հիդրոցիկլը` ջրային մոտոցիկլը կամ սկուտերը, որը Jetovator-ին միանում է 14-մետրանոց ռետինե խողովակով:
Հիմնական կենտրոնական շիթը սարքը հանում է օդ, իսկ  երկու կողային շիթերը կառավարվում են «հեծյալի» կողմից եւ  թույլ տալիս մանեւրել:
«Սարքը կառավարման առումով բավականին պարզ է, միջինը հարկավոր է 20-30 րոպե, որպեսզի սկսնակը կարողնա օդ բարձրանալ»,- NEWS.am-ին ասաց Տիգրան Ս-ն` Հայաստանում Jetovator-ի առաջին սեփականատերը: Ադուհանդերձ, կառավարումը որոշակի ունակություններ է պահանջում, հավասարակշռությունը պահելու կարողություն:
«Սա աննակարգերելի հաճույք է: Այն մեկ անգամ փորձողը երբեք չի մոռանում եւ ձգտում է այն փորձակել էլի ու էլի»,-ավելացրեց Անին, Հայաստանում առաջին աղջիկը, ում հաջողվել է վեր բարձրանալ Jetovator-ի օգնությամբ:
Եթե Jetovator-ի նկատմամբ լայն հետաքրքրություն առաջանա, ապա հնարավոր է ակումբ ստեղծել,  որը կմիավորի ջրի վրայով թռչել ցանկացողներին, ամփոփեց Տիգրանը:


Комментариев нет:

Отправить комментарий