19.08.2013

Աշխարհի ամենաթանկ զբոսանավերը


Թանկարժեք զբոսանավերն ամենեւին էլ փոխադրամիջոց չեն: Այդ շքեղ նավերը հնարավորություն են ընձեռում ցուցադրել դրանց տերերի հարստությունն ու կարողությունը: Իսկ նման նավերի տերերը մոլորակի ամենահարուստ մարդիկ են:
Ամեն տարի ֆրանսիական Yachts France պարբերականը հրապարակում է աշխարհի ամենաթանկ զբոսանավերի նոր «առաջատարին»:
 
Այս տարի ամենից թանկն ու շքեղը ճանաչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ եւ Աբու Դաբիի էմիր շեյխ Խալիֆա Իբն Զայիդ ալ-Նահայանի զբոսանավը: Այն շրջանցել է անցյալ տարիների առաջատարին՝ անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, միլիարդատեր Ռոման Աբրամովիչին:
65-ամյա նախագահի նոր զբոսանավը կոչվում է «Azzam»: Զբոսանավի երկարությունը, որը ստեղծել են գերմանական Lürssen Werft նավաշինական ընկերության մասնագետները, 180 մետր է. Աբրամովիչի «Eclipse» զբոսանավից այն երկար է շուրջ 17 մետրով: Ի դեպ, շեյխ Խալիֆա ալ-Նահայանն աչքի է ընկնում շքեղության հանդեպ մեծ սիրով: Նշենք միայն Դուբայի երկնաքերը, որը կոչվել է հենց շեյխի անունով: «Azzam»-ի հստակ գինը չի նշվում, սակայն արեւմտյան ԶԼՄ-ներն այն գնահատում են 400-600 մլն դոլար: Ռեկորդային՝ 3 տարվա ընթացքում կառուցված զբոսանավի շնորհանդեսի ժամանակ ներսում լուսանկարահանումներն արգելվել են: Մնում է միայն վայելել «Azzam»-ի արտաքին տեսքը եւ ծանոթանալ լավագույն հնգյակի մյուս նավերին, որոնք հետ են մնացել Աբու Դաբիի շեյխի զբոսանավից:
 
2-րդ տեղում Աբրամովիչի «Eclipse» զբոսանավն է:
 
3-րդ տեղում շեյխ Մուհամմեդին պատկանող «Դուբայ» զբոսանավն է, որի երկարությունը 161.5 մետր է:
 
4-րդ տեղում 155 մետրանոց «Al-Said» զբոսանավն է, որը պատկանում է Օմանի թագավորական ընտանիքին:
 
5-րդ տեղում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի զբոսանավն է, որը կոչվում է Prince Abdul Aziz: Դրա երկարությունը 147 մետր է:

Комментариев нет:

Отправить комментарий