19.08.2013

Մոսկվայում ավերել են հայ-գործարարին պատկանող սրճարանը

Մոսկվայում ավերել են հայ-գործարարին պատկանող սրճարանը
Մոսկվայում հայ գործարարին պատկանող սրճարանի վրա հարձակում գործելու համար ձերբակալել են Տաջիկստանի 3 քաղաքացիների: Օգոստոսի 17-ի գիշերը զանգահարել են Ցարիցինոյի շրջանի ոստիկանություն ու հայտնել կրակոցների մասին:
Հանցանքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են ասիացիների զինված խումբ՝ մոտ 20 մարդ: Հարձակվողներից երկուսի մոտ զենք են հայտնաբերել, նրանք կրակել են ռեստորանի առաստաղին:
Սկզբնապես հաղորդում էին, որ կրակահերթն արձակել են դաղստանցիները, բայց ավելի ուշ տվյալները ճշտվել էին: Պարզվել էր, որ զենք կիրառել են Տաջիկստանի քաղաքացիները:
Երբ տաջիկները հոգնել են հաստատությունը ավերածությունների ենթարկելուց, անցել են տիրոջ մեքենային: Մի քանի փամփուշ արձակել են մեքենայի ուղղությամբ: Սակայն մեծագույն վնասը հասցրել են փայտե մահակներով:
Ոստիկանները ձերբակալել են Տաջիկստանի 3 քաղաքացու: Մյուսներին այս պահին փնտրում են:
Հայտնի է, որ սրճարանը պատկանում է գործարար Արմեն Գեւորգի Իսրայելյանին: Վերջինս հարձակման ժամանակ չի տուժել: Վիրավորվել է միայն ադմինիստրատորը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Комментариев нет:

Отправить комментарий