Ռուսաստանում հսկայական տարածքներ շարունակում են մնալ տարերային աղետի ազդեցության տակ. Միջին Ուրալի տարածքում արտակարգ նախազգուշացում է հայտարարվել, տարածաշրջանին սպառնում են տեղատարափ անձրեւներ, որոնք Չելյաբինսկի մարզում ջրհեղեղի են հանգեցրել:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ տարերային աղետը տարածաշրջան կհասնի արդեն օգոստոսի 17-ին: Ուժեղ անձրեւներն ու հեղեղները կուղեկցվեն ամպրոպով ու քամու ուժգնացմամբ մինչեւ 20-25մ/վ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում պատրաստվում են Եկատերինբուրգ-Նիժնի Տագիլ-Սերով մայրուղու որոշ հատվածների ջրի տակ անցնելուն, քամին կվնասի լարերն ու խնդիրներ կծագեն հեռախոսակապի հետ, հայտնում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրեւների պատճառով օգոստոսի սկզբին Հարավային Ուրալը հայտնվել էր գրեթե պատերազմական իրադրությունում: Տարերային աղետը ավերել էր կամուրջները եւ մի քանի բնակելի շրջաններ կտրել Մեծ երկրից: Չելյաբինսկի մարզի 5 շրջաններում ջրի տակ էին անցել հարյուրավոր տներ ու մի քանի հազար հա դաշտեր: Շարունակվում է արտակարգ իրավիճակի հետեւանքների չեզոքացումը:
Երեք շաբաթ է ինչ ջրհեղեղը շարունակվում է Հեռավոր Արեւելքում, որտեղ ջրի տակ են անցել ավելի քան 4600 բնակելի տներ: Ջրային ահեղ ալիք է պատրաստվում դիմավորել Խաբարովսկի մարզը:

Комментариев нет:
Отправить комментарий