17.08.2013

Արագածոտնի մարզի բնակիչը սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս ազգականի հետ

Արագածոտնի մարզի բնակիչը սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս ազգականի հետՕգոստոս 17, 2013 | 00:15 
Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ Խադո Խ-ն սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս ազգականի հետ: Արագածոտնի մարզ ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Խադո Խ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Ս. Խ.-ի հետ: Նրանք ազգությամբ եզդի են:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий