30.08.2013

Հայ սոցիոլոգը չի կարծում, որ Հայաստանում ուսման վարձը թանկ է

Հայ սոցիոլոգը չի կարծում, որ Հայաստանում ուսման վարձը թանկ է
Հայաստանում իշխանական շրջանակները ուշադիր են հանրային կարծիքի նկատմամբ. քաղաքապետարանն ու կառավարությունը արձագանքում են հասարակության խնդիրներին եւ պատրաստ են լուծումներ որոնել: Այս մասին օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադանալով տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը՝ նա կարծիք է հայտնել, որ դա Երեւանի նման քաղաքի համար լուրջ խնդիր է: Ադիբեկյանի կարծիքով՝ պետք է հրաժարվել նույնպիսի վարձավճար սահմանելուց, իսկ վճարման համակարգը պետք է ավելի ճկուն դարձնել: Պետք է հաշվի առնել այն ուղղությունները, որոնցից օգտվում են ուսանողները, ինչպես նաեւ քաղաքամորձ ուղղությունները»,-ընդգծել է Ահարոնյանը:
Կապված բուհերում ուսման վարձի թանկացումների հետ՝ սոցիոլոգը հայտարարել է, որ որեւէ այլ երկրում ուսման վարձն այնքան էժան չէ, որքան Հայաստանում: «Ուսման վարձավճարները վերահսկելու կառավարության որոշումը բոլորովին չի նշանակում, որ այն ցածր մակարդակում կմնա: Վարձը կարող է բարձրանալ, սակայն այս դեպքում դա ավելի հիմնավորված կլինի»,-կարծում է Ահարոն Ադիբեկյանը: Նա ուսանողներին կոչ է արել չմտածել, որ կան մարդիկ, որոնք իրենց հաշվին դղյակներ են կառուցում կամ արտերկրում անշարժ գույք են ձեռք բերում: Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է ապահովել բուհերի միայն մի մասին՝ ելնելով իր շահերից: Մյուս բուհերի հարցը պետք է հասարակությունը լուծի:

Комментариев нет:

Отправить комментарий