Հրաչյա Հարությունյանի վիճակը բավարար է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Նրա խոսքով, պաշտպանյալի հետ շփումը նույնպես նորմալ է ընթանում:
Խոսելով ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա հրապարակումների մասին, Ռուբեն Մարգարյանը ընդգծել է, որ վերջերս «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթում հայտնվել է բավական կասկածելի բովանդակությամբ հոդված, որում Հրաչյա Հարությունյանի նախկին փաստաբանին վերագրվում են մի շարք հայտարարություններ: «Հրապարակումից մի քանի ժամ անց ինձ զանգահարեց Ալեքսանդր Մելցեվը, իսկ արդյունքում նամակ ուղարկեց այն մասին, որ չի հանդիպել լրագրողների հետ եւ թերթին մեկնաբանություններ չի տվել»,- նշել է Ռուբեն Մարգարյանը՝ նման բնույթի հրապարակումները որակելով որպես անառողջ հետաքրքության բորբոքում եւ սադրանք: Հրատարակության ղեկավարությանը նամակ է ուղարկվել, որին առայժմ չեն պատասխանել:
Նոր Մոսկվայում ՃՏՊ-ն տեղի է ունեցել հուլիսի-13-ին: Խիճ տեղափոխող բեռնատարը Օզնոբիշինո գյուղի մերձակայքում մեծ արագությամբ բախվել էր ուղեւորատար ավտոբուսին՝ ճեղքելով այն: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը փորձում է խուսանավել հարվածից եւ կտրուկ շրջում է ղեկը: Այդ մանեւրի արդյունքում բեռնատարը նետվում է ավտոբուսի վրա: «ԼիԱԶ»-ը երկու մասի է բաժանվում եւ ուղեւորների վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհ էր դարձել 18 մարդ, տասնյակները տեղափոխվել էին հիվանդանոց:

Комментариев нет:
Отправить комментарий