Նյու Ջերսիում կբացվի ատրակցիոն, որին միայն նայելիս արդեն սարսափ ես զգում. ազատ անկում 40 հարկանի շինությւոնից՝ 205 կմ/ժ արագությամբ: Այս մասին գրում է Daily News-ը:
Six Flags Great Adventure զվարճանքների պարկում հաջորդ տարվա գարնանը պետք է բացվի Zumanjaro ատրակցիոնը: Դրա բարձրությունը կլինի 126 մետր: Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն:
Պարկի ղեկավարությունը նախատեսում է այդ ատրակցիոնով գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Սպասվում է, որ հսկայական կառույցի համար տեղ ազատելու պատրվակով պարկի ղեկավարությունը կփակի ամենառաջին «Բլուրներ» ատրակցիոնը: Այն անխափան կերպով աշխատում է արդեն 35 տարի:
Комментариев нет:
Отправить комментарий