
Գիտնականները հօգուտ ալկոհոլի եւս մեկ բացահայտում են արել. Աբերդինի շոտլանդական համալսարանի հետազոտողները պարզել են, որ սահմանափակ քանակությամբ ալկոհոլը մենադադարի ընթացքում կանանց ոսկորներն ավելի ամուր է դարձնում եւ պաշտպանում է օստեոպորոզի զարգացումից:
Այդ շրջանում կանանց հորմոնային ֆոնը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում, մասնավորապես, նվազում է էստրոգենի արտադրությունը: Ընդհանուր հորմոնալ փոփոխությունները ավելացնում են ոսկորների հիվանդության եւ օստեոպերոզի զարգացման հավանականությունը:
Հետազոության արդյունքում պարզվել է, որ այն կանայք, որոնք 5-7 տարիների ընթացքում օրական մեկ բաժակ գինի են խմել, օգտագործել են կալցիումով հարուս սննդամթերք, կարողացել են պահպանել ոսկորների ամրությունը, փոխանցում է Russia Today-ը:
Комментариев нет:
Отправить комментарий