![]()
Իսպանիայի Բենիդորմ շրջանի Ալիկանտե քաղաքում ընթացող իսպանական ազգային փառատոնի ժամանակ ցուլերը հարձակվել են զբոսաշրջիկների վրա: Ինչպես տեղեկացնում է «Միրոր» պարբերականը՝ ցուլերի հարձակումից տուժել է մի բրիտանացի զբոսաշրջիկ:
41-ամյա Փիթեր Մեյնը, ով կանգնած է եղել հանդիսատեսների առաջին շարքում, հարձակման է ենթարկվել մի կատաղած ցուլի կողմից: Բրիտանացու կյանքը հրաշքով է փրկվել:
Լոնդոնյան մետրոպոլիտենի աշխատակիցը հայտնվել է ցուլի թիրախում այն ժամանակ, երբ բացվել է կատաղած ցուլերին պահող դուռը:
Փիթեր Մեյնին հաջողվել է փրկվել միայն այն ժամանակ, երբ ցուլը նրան հրել է դեպի տարածքում գտնվող մետաղե ձողեր, որտեղից հանդիսատեսին հաջողվել է դուրս բերել զբոսաշրջիկին:Ցուլը բրիտանացի զբոսաշրջիկին կոտոշներով օդ է թռցրել: Զբոսաշրջիկն ընկել է գետնին, ցուլը շարունակել է ոտքերով հարվածել նրան: |
Աղբյուրը` mirror.co.uk

Комментариев нет:
Отправить комментарий