![]()
ԱՄՆ-ի Դելիվեր քաղաքում կառուցվել է աշխարհի ամենաերկար լեգո-աշտարակը: Աշտարակի կառուցման նախաձեռնողներն են եղել Ջոն Դիքքենսոնի ավագ դպրոցի աշակերտները: Այն ունի 34.5 մետր երկարություն և կազմված է 500 հազար լեգո խաղալիքներից: Ստացվում է, որ աշտարակն ունի 11 հարկանի շենքի երկարություն, որի վերջին լեգոն դրվել է Աշխարհի գինեսի գրքի ներկայացուցչի ներկայությամբ:
Նշենք, որ նախորդ լեգո-աշտարակը կառուցվել էր 2011թ-ին` Բրազիլիայում, որն ուներ 31 մ երկարություն, իսկ 2012-ին Պրահայում կառուցվել է 32 մ երկարություն ունեցող լեգո-աշտարակ, որին էլ մինչ այս պատկանել է ամենաերկար լեգո-աշտարակի ռեկորդը:
|


Աղբյուրը` huffingtonpost.co.uk

Комментариев нет:
Отправить комментарий