13.08.2013

Վաճառվել է Եվրոպայի ամենաերկար շենքը

Վաճառվել է Եվրոպայի ամենաերկար շենքը
Լեհաստանի ռազմական ունեցվածքի գործակալությունը 5 տարվա անհաջող փորձերից հետո 1,1 միլիոն դոլարով վաճառել է Եվրոպայի ամենաերկար շենքը՝ Վարշավայի մոտ գտնվող ամրոցը: Այն կառուցել է Նապոլեոնը 1807 թվականին: 20 տարի անց այստեղ կառուցվել է 2,25 կիլոմետր երկարությամբ զորանոց, որի կառուցման համար մինչև 200 միլիոն աղյուս է օգտագործվել: Խաղաղ ժամանակ այդ շենքում մինչև 20 հազար մարդ է ապրել:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий