shamshyan.com Այսօր՝ օգոստոսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ՕV 713 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում նշված մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 13 շենքի պատին: Վթարի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց, հենց դեպքի վայրում առաջինը սկսել են օգնություն ցուցաբերել կարճ ժամանակում վթարի վայր ժամանած Երևան քաղաքի շտապօգնության 1-03 ծառայության թիվ 64 և 61 բուժբրիգադների բժիշկներ Արթուր Շուշանյանն ու Հասմիկ Ղազարյանը, ովքեր շտապօգնության մյուս աշխատակիցների ու քաղաքացիների հետ արդեն մահացած Mercedes-ի վարորդ Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Իշխան Գրիգորյանին և ուղևոր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 21-ամյա Վահե Բարսեղյանին տեղափոխում են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4-րդ և 19 ջոկատների փրկարարները, ովքեր դեպքի վայրում ստուգում են ավտոմեքենան, որպեսզի գազի և դիզվառելիքի արտահոսք չլինի: Դեպքի վայրում քննչական աշխատանքները գլխավորում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը: Էրեբունի բժշկական կենտրոնից ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ ուղևորը նույնպես մահացավ: Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի երրորդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Վթարի վայրում քաղաքացիները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ երբ վթարից հետո կարճ ժամանակում շտապօգնության բրիգադները հասան դեպքի վայր ու սկսեցին առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել վիրավորներին, մի քանի երիտասարդներ ավելի շատ խանգարում էին օգնություն ցուցաբերող բժիշկներին և քաղաքացիներն:
Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-08-19-vtar-erevan.html
Комментариев нет:
Отправить комментарий