25.09.2013

Հրդեհ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում (տեսանյութը քիչ անց)

Հրդեհ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում (տեսանյութը քիչ անց)
Այսօր, ժամը 06.57-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий