24.09.2013

«Դոն Պիպոյի» օգնական Դավիթ Ղազարյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հատարարվել

«Ժամանակ». Իտալիայում քրեական հեղինակություն, «Դոն Պիպոյի» օգնական Դավիթ Ղազարյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հատարարվելԻտալիայի իրավապահ մարմիններն իրենց ռուս գործընկերներին տեղեկացրել են, որ 7 «օրենքով գողերի» միջազգային հետախուզում են հայտարարել: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Հետախուզում է հայտարարվել Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանսկի), Ջեմալ Միքելաձեի (Ջեմո), Կովա Ախվլեդիանիի (Կոբա), Լաշա Նիջարաձեի (Լաշա Ցխալտուբսկի), Կախա Մակալատիայի (Կախա), Կախաբեր Պարպելիայի (Կախա Գալսկի), Ռամազ Ջինչարաձեի (Ռամազ Թբիլիսցի), քրեական հեղինակություն Դավիթ Ղազարյանի դեմ, ով հանդիսանում է «օրենքով գող» Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) օգնականը։
Կարաբիներների վարկածով՝ «օրենքով գողերն» ու հայազգի քրեական հեղինակությունը հանցակցել են սպանությունների, կազմակերպված հանցավոր գործունեության եւ փողերի լվացման: Իտալացիները կարծում են, որ այդ անձանց զգալի մասը կարող է գտնվել Ռուսաստանում, եւ Ռուսաստանի իշխանություններին խնդրել են համապատասխան տեղեկատվություն տրամադրել»,- գրում է «Ժամանակը» :

Комментариев нет:

Отправить комментарий