23.09.2013

iPhone-ի մատնահետքերի սքաներին հաջողվել է խաբել (տեսանյութ)



Գերմանական Chaos Computer Club ասոցիացիայի համակարգչային անվտանգության մասնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնում ներդրված մատնահետքերի Touch ID սքաներին, գրում է lenta.ru-ն:

Հաքերները սարքի ապակե մակերևույթի վրա թողած մատնահետքի օրինակը տեղափոխել են մածուցիկ նյութի վրա և ստացված նյութի օգնությամբ հաջողությամբ բացել արգելափակված հեռախոսը: Նրանք այդ գործընթացը նկարագրել են իրենց կայքում:

Chaos Computer Club-ի անդամները նաև YouTube-ում են տեղադրել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են iPhone 5S սմարթֆոնը հանում արգելափակումից մատնահետքի կրկնօրինակով:

Chaos Computer Club-ի անդամ Ֆրանկ Ռիգերի խոսքով՝ իրենք հույս ունեն, որ այդ գործողությունները վերջ կդնեն այն պատրանքներին, որոնք մարդիկ ունեն մատնահետքերի հետ կապված: «Հիմարություն է որպես բանալի օգտագործել այն, ինչը ենթակա չէ փոփոխման և մնում է ամենուր»,- ասել է նա:

Комментариев нет:

Отправить комментарий