Աշխարհը լի է հրաշքներով, և նոր ու հետաքրքիր վայրեր բացահայտվում են գրեթե ամեն օր։ Տարբեր աշխարհագրական դիրքերը, կլիմայական պայմանները և մարդկային գործունեությունն ապահովում են հրաշքների լայն հնարավորություններ՝ վարդագույն լճեր, խելքահան անող կիրճեր և նարդոսի դաշտեր, այո, այս բոլոր վայրերը բացարձակապես իրական են, ներկայացնում է inosmi.ru-ն։
1. Սիրո թունելը՝ Ուկրաինայի Կլևան գյուղի հարևանությամբ գտնվող երկաթուղում։ Համարվում է, որ սիրահարները կարող են երազանք պահել այստեղ, և այն անպայման կիրականանա։ Սիրո թունելով պարբերաբար գնացք է ընթանում, հենց դա է կոտրում ծառերի աճող տերևները և պահպանում թունելի տեսքը։

2. Կակաչի դաշտեր Նիդեռլանդներում։ Ծաղիկներն այս երկրի արտահանման հիմնական մասն են կազմում։ Կակաչները, հողմաղացի և պանրի հետ միասին, առաջինն են հիշում, երբ խոսում են Հոլանդիայի մասին։

3. Բամբուկե անտառ, Ճապոնիա։ Ճապոնացիները բամբուկն օգտագործում են կահույքի, զամբյուղների, երաժշտական գործիքների և այլ իրերի արտադրության մեջ։

4. Ծովափնյա այգի Հիտատի՝ ճապոնական Հիտատինակա քաղաքում, ծածկված է զանազան բույսերով և ծաղիկներով։ «Հիտատի» ճապոներեն նշանակում է լուսաբաց։

5. Տյանցզի լեռների անվանումը Հունան նահանգում կապված է Սյան Դակուն անունով մարդու պատմության հետ, որը գլխավորել է տեղի հողագործների ապստամբությունը և անվանել իրեն «երկնքի որդի»՝ Տյանցզի։ Այս վայրն անվանում են նաև «արևմտյան ծով»։

6. Լուսանկարում Սումատրայի թեյի դաշտերն են։ Ինդոնեզիան թեյի արտադրությամբ զբաղեցնում է 7-րդ տեղն աշխարհում։

7. Նայկա հանքը Մեքսիկայի Չիուաուա նահանգում հայտնի է սելենիտային բյուրեղներով, որոնք հասնում են մինչև 11 մետր բարձրության։

8. Ռոռայմա լեռը գտնվում է Հարավային Ամերիկայում Բրազիլայի, Վենեսուելայի և Գայանայի հատման վայրում։

9. Գերմանական Բոնն քաղաքի հին հատվածում գտնվում է մի փողոց, որտեղ միայն կեռասենիներ են աճում։

10. Այծքաղի կիրճն ԱՄՆ-ում իր անվանումը ստացել է կարմրավուն պատերից, որոնք այծքաղի կաշի են հիշեցնում։ Այստեղ հայտնվելու համար պետք է տուրք վճարել և ուղեկցորդ վարձել։


Комментариев нет:
Отправить комментарий