22.10.2013

Ինքնասպանության փորձ Վանաձորում. ՃՈ տեսուչների կողմից կանխվել է կնոջ ինքնասպանությունը.լուսանկարներ Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-1/67-inqnaspanutyan-pordz-vanadzorum-cho-tesuchneri-koxmic-kanxvel-e-knoj-inqnaspanutyunylusankarner.html © lorinews.am

Ինքնասպանության փորձ Վանաձորում. ՃՈ տեսուչների կողմից կանխվել է կնոջ ինքնասպանությունը.լուսանկարներ   Ինքնասպանության փորձ Վանաձորում. ՃՈ տեսուչների կողմից կանխվել է կնոջ ինքնասպանությունը Այսօր՝հոկտեմբերի 22-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Վանաձորում: մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ միջին տարիքի մի կին տարօրինակ շարժումներ է անում, ձգվում է կամուրջի ճաղերից այն կողմ և փորձում է իրեն նետել կամրջից, իսկ կամրջով անցնող մեքենաների վարորդներից պահանջում է հեռանալ իր մոտից: մեր թղթակիցը կատարվածի մասին տեղեկացրել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներին: Անմիջապես կապ է հաստատվել Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի առաջին դասակի տեսուչներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Ազարյանի և ոստիկանության լեյտենանտ Սերգեյ Գոգչյանի հետ, որոնք էլ անմիջապես հասնելով դեպքի վայր, բանակցություններ են սկսել իր կյանքին վերջտալ ցանկացող կնոջ հետ: Ճանապարհային ոստիկանները բանակցութունների արդյունքում կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Կինը սակայն ոստիկաններին հայտնել է, թե ինքը ոչ ցանկացել է նետել իեն կամուրջից, և ոչ՝մեքենաների տակ ընկնել.: Հաշված րոպեների ընթացքում դեպքի վայր ժամանեցին նաև Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի տղաները՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: 

Մանրամասները՝առաջիկայում: Տեսանյութը՝առաջիկայում: Էդվարդ Արզումանյան Լուսանկարները՝հեղինակի

Ինքնասպանության փորձ Վանաձորում. ՃՈ տեսուչների կողմից կանխվել է կնոջ ինքնասպանությունը.լուսանկարներ Ինքնասպանության փորձ Վանաձորում. ՃՈ տեսուչների կողմից կանխվել է կնոջ ինքնասպանությունը.լուսանկարներ

Комментариев нет:

Отправить комментарий