23.10.2013

Տղամարդը 15-ամյա դստերը ողջ-ողջ այրել է ՝ նախքան հարսանիքը փեսացուի հետ հանդիպելու համար

Տղամարդը 15-ամյա դստերը ողջ-ողջ այրել է ՝ նախքան հարսանիքը փեսացուի հետ հանդիպելու համար
Եմենի լեռնային նահանգներից մեկում հայրն այրել է 15-ամյա դստերը՝ նախքան հարսանիքը փեսացուի հետ  հանդիպելու համար: 
Աղջկա 35-ամյա հայրը  գլխավոր կասկածյալն է, նրան արդեն բռնել են եւ հարցաքննել, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Al Arabiya-ն:
Տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, որ աղջիկն «իր արարքով խայտառակել է ամբողջ ընտանիքը»:
Ավելի վաղ Եմենի մարդու իրավունքների նախարար Հուրիա Մաշհուրը խորհրդարանին էր դիմել՝  ամուսնության  նվազագույն տարիք սահմանելու նախաձեռնությամբ: Ըստ նրա՝ առաջարկն այժմ հնարավոր է հավանության արժանանա պատգամավորների կողմից: Եմենի հասարակությանը վրդովված է ութամյա աղջնակի մահվան դեպքից հետո, որը մահացել էր իր քառասնամյա ամուսնու  հետ առաջին գիշերվանից հետո սկսված  ներքին արյունահոսությունից:

Комментариев нет:

Отправить комментарий