23.10.2013

Վերա Բրեժնեւայի գլխին երեք կար են դրել, արգելել են թռչել եւ չեղյալ են հայտարարել նրա համերգները


Ճանաչված երգչուհի Վերա Բրեժնեւայի գլխին երեք կար են դրել եւ վնասվածքի պատճառով արգելել են թռչել: Այս մասին տեղեկացնում է ТСН-ը:
«Хочу в ВИА Гру» շոուի փորձի ժամանակ Վերա Բրեժնեւայի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով, երգչուհին ստիպված է եղել Եգիպտոսում նախանշված 2 համերգ չեղյալ հայտարարել:
Հիշեցնենք, որ շոուի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, որտեղ Բրեժնեւան հանդես է գալիս որպես վարող, երգչուհին ընկել է 3 մետր բարձրությամբ սանդուղքից եւ կորցրել գիտակցությունը:
Գլխի վնասվածքի պատճառով նա որոշ ժամանակ կորցրել է տարածությունում կողմնորոշումը:
Երգչուհուն տեղափոխել էին հիվանդանոց, եւ ոչ ոք չգիտեր, արդյո՞ք նա կկարողանա ելույթ ունենալ: Սակայն Վերան ձեռքին վիրակապով, այնուամենայնիվ, վերադարձել էր բեմ:
Հիշեցնենք նաեւ, որ «ՎԻԱ Գրա» խմբի կազմն ամբողջությամբ փոխում են: Կոնստանտին Մելաձեն, ով այսուհետ լինելու է կոլեկտիվի միակ պրոդյուսերը, մի ամբողջ շոու է ստեղծել, որի ընթացքում փորձելու է թեկնածուներին:

Комментариев нет:

Отправить комментарий