21.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Մի' զարմացեք, եթե խանդի խայթոց զգաք կամ էլ եթե Ձեզ խանդեն. աստղերը այսօր տրամադրում են դրան: Այնպես որ աշխատեք թույլ չտալ այդ զգացմունքին գերիշխել: Ավելի լավ կլինի բացատրությունները մինչ վաղը հետաձգեք: Իսկ մնացած ամեն ինչում այս օրը շատ էլ լավն է լինելու եւ կպարգեւի մեծ էներգիա, այդ թվում նաեւ սիրո հարցում:
ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին զրուցել սիրեցյալների հետ դրամի մասին: Այդ լավ պահ է լինելու ցանկացած տեսակի թյուրիմածությունները միասին հարթելու, ինչպես նաեւ ապագայի կամ ֆինանսական ծրագրերը քննարկելու կամ էլ ուղղակի անկեղծ զրուցելու համար: Խոյերին եւ նրանց ընտրյալներին այսօր արժե քննարկել իրենց ծախսերը, վերլւծել եկամուտները եւ գնահատել հեռանկարները: Եթե եկամուտները ոչ այնքան մեծ են, որքան կցանկանայիք, ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է փոփոխել այդ ամենը:
ՑԼԵՐ
Այսօր սիրո հարցում Ցլերին ուղղակի անհրաժեշտ է մեկ քայլ առաջ կատարել դեպի իրենց նպատակները: Հնարավոր է, որ նրանց հոգիներում աֆրիկյան կրքեր են եռում, սակայն նրանք դեռ ոչինչ չեն արել նրա համար, որպեսզի ընտրյալները այդ մասին չիմանան: Իսկ եթե Ցլերը ցանկանում են ապրել ռեալ, այլ ոչ թե անիրական զգացմունքներով, ապա այսօր ժամանակն է սկսել կյանքում իրականացնել այն ամենը, ինչի մասին նրանք կարող էին միայն երազել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրային հարցերում Երկվորյակներին արժե պատրաստ լինել ցանկացած անսպասելի իրադարձությունների: Եթե նրան արդեն ունեն երկրորդ կես, նա կարող է Երկվորյակներին անակնկալ, նվեր մատուցել կամ էլ պատմել ինչ-որ նորություն, որը շատ կզարմացնի նրանց: Իսկ եթե Երկվորյակները զուգընկերոջ փնտրտուքի մեջ են, ապա այսօրվա անակնալները կապ կունենան անձնական կյանքում փոփոխությունների հետ. անկեղծ զրույցներից սկսված, վերջացրած ամենաանսպասելի հանդիպումներով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետիների ռոմանտիկ ծրագրերը կարողեն խաթարվել կոպիտ իրականության պատճառով: Նույնիսկ եթե նրանք իրենց օրացույցներում տեղ են հատկացրել ժամադրության համար, ցավոք, նրանցից շատ բան կախված չէ: Աստղերը զգուշացնում են, որ այսօր շատ իրադարձություններ կարող են այնպես ընթանալ, որ նրանք նույնիսկ ստիպված կլինեն հետաձգել իրենց ժամադրությունը: Սակայն Խեցգետիններին չարժե նեղվել այդ պատճառով. նրանք դեռ ամեն ինչ ուղղելու շատ հնարավորություններ կունենան:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին քննարկել ապագայի վերաբերյալ իրենց ծրագրերը սիրեցյալների հետ: Պարտադիր չէ, որ այդ ծրագրերը անպայման առնչվեն այնպիսի կարեւորագույն իրադարձությունների հետ, ինչպիսիք են հարսանիքը կամ համատեղ կյանքը, թեեւ այդ մասին նույնպես կարելի է խոսել: Այսօր նույնիսկ ամենահասարակ հարվերի քննարկումը, օրինակ, համատեղ հանգստյանը մեկնելը կարող է Առյուծներին եւ նրանց ընտրյալներին միասնության հաճելի զգացում պարգեւել: Իսկ ի՞նչը կարող է ընդհանուր նպատակին ձգտելուց ավելի լավ լինել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին նայել իրենց կողքերը. հնարավոր է, որ նրանց ծանոթներից ինչ-որ մեկը չափազանց անհանգստանում է նրանց համար: Հնարավոր է՝ նա ուղղակի անհանգստանում է իր ընկերոջ համար, իսկ գուցե, այդ ոչ թե ուշադրություն է, այլ սե՞ր: Այնուամենայնիվ, Կույսերին այսօր անհրաժեշտ է զգուշորեն վերաբերվել կողքինների զգացմունքներին, նույնիսկ եթե նրանք չեն պատրաստվում կիսել այդ զգացմունքները: Հիշեք, որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ովքեր ընտելացել են մեզ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելի' Կշեռքներ: Այսօր անձնական կյանքում Դուք կարող եք հակառակորդների հանդիպել: Հնարավոր է, որ Ձեզ թվա, թե ինչ-որ մեկը անտարբեր չէ Ձեր սիրելիների հանդեպ: Իսկ գուցե, Դուք կխանդեք Ձեր ընտրյալներին նրանց անցյալի կամ երազանքների հանդեպ: Այսպես թե այնպես, աստղերը այսօր խորհուրդ չեն տալիս Կշեռքներին վեճերի բռնվել. միեւնույն է, նրանք լավ ավարտ չեն ունենա: Ավելի լավ է Ձեր էներգիան օգտագործեք զուգընկերներին հաճույք պատճառելու ուղղությամբ եւ նման նուրբ եղանակո նրանց ուշադրությունը դեպի Ձեզ ուղղեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճներին չարժե սիրաբանել, նույնիսկ եթե նրանք այդ շատ ցանկանան: Լավագույն դեպքում նրանց զգացմունքների առարկան կարող է այդ սխալ հասկանալ, իսկ վատագույն դեպքում Կարիճները կարող են անհարմար վիճակում հայտնվել: Հատկապես այդ վերաբերվում է այն Կարիճներին, ովքեր արդեն ունեն ընտրյալ. այսօր նրանք կարող են խանդի տեսարան ցուցադրել: Այնպես որ լավ կլինի եթե Կարիճները խուսափեն ցանկացած երկիմաստ իրավիճակներից: Եւ որքան էլ բարդ լինի՝ փորձել ոչ ոքի չսիրահետել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելի' Աղեղնավորներ: Այսօր Դուք կարող եք նրբորեն խաղալ Ձեր կողքինների զգացմունքների հետ՝ նույնիսկ նրանց, ում իրոք սիրում եք: Սակայն սիրո խաղերը նման են կրակի հետ խաղերի: Դուք կարող եք տակավին այրվել կամ էլ նույնիսկ այրել Ձեր շուրջբոլորը: Աստղերը զգուշացնում են Աղեղնավորներին, որ նրանց հարկավոր է գործել զգուշորեն եւ մտածված: Այսօր, ամեն գնով փորձելով հասնել իրենց նպատակին, նրանք կարող են սխալվել եւ նպատակի գինը չափազանց թանկ կնստի նրանց վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր Այծեղջյուրները դեմ չեն լինի սեթեւեթել, եւ նրանց մոտ այդ հիանալի կստացվի: Եթե աչքերով կրակը Օլիմպիական սպորտաձեւ լիներ, ապաԱյծեղջյուրները չեմպիոններ կդառնային: Միակ բացառությունն են կազմում այնԱյծեղջյուրները, ովքեր արդեն ունեն ընտրյալ.նրանց թեթեւամիտ կեցվածքը կարող է զուգընկերների խանդը առաջացնել: Սակայն նրանց համար, ումսիրտը ազատ է, այսօրվա օրը նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու համար հիանալի հնարավորություններ կընձեռի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե սիրո հարցում որպես հաջողության չափանիշ ընդունվեր երազանքների թվաքանակը, ապա Ջրհոսները վաղուց կհասնեին այն ամենին, ինչի մասին երազում են: Սակայն իրականում երազանքներ ունենալը քիչ է.նրանց անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրենց երջանկությանը ընդառաջ: աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին այսօր մի փոքր քայլ անել նրանց ուղղությամբ, ովքեր ստիպում են նրանց սիրտը ավելի արագ բաբախել՝ զրուցել նրանց հետ կամ էլ ուղղակի աչքերի մեջ նայել:
ՁԿՆԵՐ
Այսօր այն օրն է, որբ Ձկներին եւ նրանց սիրեցյալներին անհրաժեշտ է իրենց թարմ տպավորությունների չափաբաժինը ստանալ: Թե ինչպիսինը պետք է լինեն այդ թարմ տպավորությունները երկրորդական հարց է, որն ամբողջությամբ կախված է Ձկների ճաշակից՝ ճանապարհորդություն մեկ այլ քաղաք, նոր ծանոթություններ, թատրոն կինո կամ թանգարան: Այսօր Ձկներին եւ նրանց ընտրյալներին ռոմանտիկա է սպասվում ամենուր, որտեղ նրանք հնարավորություն ունեն ինչ-որ նորություն տեսնել կամ իմանալ:

Комментариев нет:

Отправить комментарий