21.10.2013

Վարդան Պետրոսյանին վիրահատել են. Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում

Վարդան Պետրոսյանին վիրահատել են. Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում
Կոտայքի մարզում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերսաան Վարդան Պետրոսյանին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Ըստ տեղեկությունների՝ պայթել է փայծաղը, կյանքին վտանգ չի սպառնում: Դերասանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվ քննչական խումբը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների մեջ է նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխել է Երեւան:

Комментариев нет:

Отправить комментарий