19.10.2013

29-ամյա մատուցողուհին շոգեբաղնիքը տրամադրել է մարմնավաճառներին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/10/19/397741/ © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

29-ամյա մատուցողուհին շոգեբաղնիքը տրամադրել է  մարմնավաճառներին   Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվողը դատապաշտպան չունի Իջեւան քաղաքի բնակչուհի, 1984թ. ծնված Լ. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում որպես մատուցողուհի աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում, շոգեբաղնիքը պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է Իջեւան քաղաքի բնակչուհի, մարմնավաճառ 3 կանանց, դրանով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Լ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ երկու եւ ավելի անձանց օգտագործելով»): Սույն քրեական հոդվածով նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում: Նախկինում չդատված Լ. Բ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Նշենք, որ ամբաստանյալ Լ. Բ.-ն դատապաշտպան չունի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/10/19/397741/ 

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Комментариев нет:

Отправить комментарий