
Հայկական շամպայնի որակն անգամ ֆրանսիացի մասնագետներն են գնահատում։ Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի լաբորատորիայի վարիչ Անահիտ Բակունցը։
«Մեր գործարանում պահպանվում է դասական ֆրանսիական տեխնոլոգիան՝ սկսած խմորումից, վերջացրած գետնից երկու հարկ ներքեւում դրա պահպանմամբ»,- հայտարարել է Անահիտ Բակունցը։
Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանում թեեւ դանդաղ, բայց կրկին, ինչպես տասնամյակներ առաջ, սկսում ենգինին նախընտրել թունդ ալկոհոլից։ «Գինին, շամպայնը տոնական են։ Հենց դրանք պետք է մեզ ուղեկցեն ուրախության պահերին»,- հավելել է Անահիտ Բակունցը։
Նշենք, 2012թ. Հայաստանից 83.9 հազար լիտր շամպայն է արտահանվել՝ 236.7 հազար դոլար արժեքով։
Комментариев нет:
Отправить комментарий