
Գերմանական մոդել, դերասանուհի եւ հաղորդավարուհի Հայդի Կլումն օրերս 9.87 մլն դոլար արժողությամբ (կից՝ 46 հազար ք.մ. տարածքով) առանձնատուն է գնել: Այս մասին տեղեկացնում էCelebdigs-ը:
Մոդելի նոր տունը 9 լոգարան չունի, փոխարենը գտնվում է հեղինակավոր թաղամասում՝ Լոս Անջելեսի Բել Էյրում: Ի դեպ, այնտեղ է գտնվում նաեւ Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի նոր շքեղ առանձնատունը:
Կլումի եռահարկ առանձնատունը կառուցվել է 2000 թվականին: Այն կարմիր աղյուսից է եւ ինքնատիպ դիզայն ունի: Ավելի վաղ այս տանն ապրել է ամերիկյան հայտնի հեռուստատեսային սցենարիստ եւ պրոդյուսեր Էդ Ուեյնբերգերը:


Դեպի տուն առանձին մասնավոր ճանապարհ է տանում, իսկ «ներքին տեսարժան վայրերից են» բոլոր սենյակներում փայտե հատակը, հյուրասենյակի բուխարին, մարզասրահը եւ պարային ստուդիան:

Комментариев нет:
Отправить комментарий