19.10.2013

Հնդկաստանում մոտ 40 մարդ թունավորվել է կեղծված ոգելից խմիչքից

Հնդկաստանում մոտ 40 մարդ թունավորվել է կեղծված ոգելից խմիչքից
Առնվազն 37 մարդ մահացել է կեղծված ոգելից խմիչքով թունավորումից հետո Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգում:
Նահանգի կառավարությունը զանգվածային թունավորման դեպքի կապակցությամբ մեծածավալ ստուգումներ են անցկացնում, այդ թվում նաեւ վերահսկիչ մարմիններում: Հետաքննության շրջանակներում արդեն ձերբակալել են տասը հոգու, որոնց թվում են արտոնագրման վարչության տեսուչն, ինչպես նաեւՄուբարակպուր քաղաքի ոստիկանության վեց աշխատակից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Times of India թերթին:
Նախնական վարկածով՝ մի քանի խանութների սեփականատերեր որակյալ ապրանքի անվան տակ իրացրել են ջրով բացված տեխնիկական սպիրտ, որը առողջության համար վտանգավոր միացություններ է պարունակում, ինչպես օրինակ, մեթանոլ:

Комментариев нет:

Отправить комментарий