![]()
Մոսկվայի «Պրինց» ռեստորանի մոտ երեկ առավոտյան ժամը 4-ին կրակել են հայազգի երիտասարդների վրա: Ոստիկանություն ահազանգած ականատեսները պատմել են, որ երկու խմբեր ագրեսիվորեն իրար վրա են հարձակվում ու գոռգոռում: Սակայն միայն վիճաբանելով չեն սահմանափակվել: Մինչև ոստիկանների վրա հասնելը կրակոցներ են հնչել: 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Դեպքի վայրից մեքենայով փախուստի են դիմել հանցագործները` Դաղստանի քաղաքացիներ 20-ամյա Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը, սակայն թարմ հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը կամավոր հանձնել է իրեն պատկանող գազային ատրճանակը, բայց ցուցմունք տալուց հրաժարվել է: Մուհամեդ Մալիկովի հետ աշխատում են քննիչները: |

Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:
Отправить комментарий