21.10.2013

Արագածոտնի մարզի բնակչի անհետացումը դեռևս առեղծված է

Արագածոտնի մարզի բնակչի անհետացումը դեռևս առեղծված է
Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Յ. Մ-ին փնտրում են ավելի քան երկու շաբաթ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը ՄԱՄՈՒԼ.am-ին ասաց, որ բնակչի անհետացումն առեղծված է մնացել բոլորի համար, քանի որ պատճառները հայտնի չեն: «Ամսի 5-ի երեկոյան անասուններին արոտավայրից բերել է ու նկատել, որ մի քանիսը չկան` դաշտում են մնացել: Գնացել է կենդանիների հետևից ու այլևս չի վերադարձել: Որևէ խնդիր չի եղել, որ ասենք` դրանից ելնելով է խուսափում տուն գալ, որևէ անախորժություն չի եղել ընտանիքում, որ ասենք` դա է պատճառը: Կարիքավոր էլ չեն, որ ասենք` միգուցե ընտանիքի խնդիրները լուծել չկարողանալն է ստիպել այդ քայլին դիմել… որևէ վարկած չկա»,- ասաց գյուղապետը:
     Որոնողական աշխատանքները շարունակվում են:
     Նշենք, որ 47-ամյա Յ. Մ-ն ապրում է մոր, կնոջ, որդու ու եղբոր ընտանիքի հետ:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий