09.10.2013

49-ամյա երգչուհի Ազիզան որոշել է հետեւել Պուգաչովայի եւ Գալկինի օրինակին


49-ամյա երգչուհի Ազիզան որոշել է հետեւել Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի օրինակին, գրում է Ivona պարբերականը: 
Ռուսաստանյան էստրադայի նախկին աստղը համոզված է, որ կարող է հիանալի մայրիկ դառնալ մոտ ժամանակներս, եւբժշկությունը իրեն օգնության կհասնի:
«Ես ուզում եմ մայր դառնալ: Իրոք: Հե’նց հիմա:  Այս արաքը ինձ համար աննկարագրելի շարժիչ ուժ է: Ճիշտն ասած, մեջքիս հետեւում, կարծես, թեեւր հայտնվեցին: Ես վաղուց էի ծննդաբերելու հույսս կորցրել, սակայն, Ձեզ տեսնելով, զգացի, որ երազանքս արդեն մոտ է: Հենց Ձեր շնորհիվ ես շատ կարեւոր որոշում ընդունեցի՝ ծննդաբերել», - դիմել է Ազիզան Ալլա Պուգաչովային:
Նշենք, որ երկու տարի առաջ Ազիզան ամուսնացել է գործարար Ալեքսանդր Բրոդոլինի հետ: Արտիստուհին անհանգստանում է՝ չէ՞ որ նա արդեն 49 տարեկան է,սակայն երեխաներ չունի:

Комментариев нет:

Отправить комментарий