21.10.2013

Կալիֆոռնիայի ափերին կրկին 4 մետր երկարությամբ հսկա ձուկ են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)



Հարավային Կալիֆոռնիայի լողափերից մեկում երկրորդ անգամ տարօրինակ օձանման ձուկ են հայտնաբերել, որը ափ է դուրս եկել ծովի խորքերից, հայտնում է Daily Mail-ը:

 
Արծաթափայլ ծովային հսկա կենդանու երկարությունը, որը ծովափին է հայտնվել ուրբաթ օրը, հասնում է 4 մետրի:


Oրեր առաջ Կատալինա կղզու ափերին 5.5 մետրանոց տարօրինակ ձուկ էին հայտնաբերել

Առափնյա ոստիկանության սպայի տեղեկացմամբ՝ հայտնաբերված ծովային կենդանին ափերին հանդիպող սովորական ձուկ չէ: Նա նաև ավելացրել է, որ կենդանին կշռել է 100 կգ:

 

Комментариев нет:

Отправить комментарий