21.10.2013

Հրապարակվել է Վրաստանի նախագահական ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների թիվը

Հրապարակվել է Վրաստանի նախագահական ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների թիվը2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3, 537, 719 մարդ: Այս մասին  հայտնել է ԿԸՀ-ի խոսնակ Եկատերինա Ազարաշվիլին, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:
Ըստ ԿԸՀ-ի` արտասահմանում ընտրություններին կարող են մասնակցել Վրաստանի 48 458 քաղաքացիներ, որոնց համար տարբեր երկրներում բացվել են  52 ընտրատեղամասեր:
Քվեաթերթիկները կսկսեն տպել հոկտեմբերի 21-ից՝ Թբիլիսիի տասը տպարաններում:  Այդ գործընթացին ԿԸՀ-ի անդամներից բացի կհետեւեն ոչ կառավարական յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Комментариев нет:

Отправить комментарий