26.10.2013

5 խորհուրդ` ինչպես լավ քնել

Որպեսզի առավոտյան Ձեզ զգաք առույգ, էներգիայով լեցուն, բավական է հետևեք մի քանի պարզ  խորհրդի.
1. Անպայման պետք է ընթրել: Դեռևս վիճելի է մնում այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի ընթրիքը` թեթև, թե հագեցած, սակայն որ դատարկ ստամոքսով հնարավոր չէ հանգիստ քնել, դա միանշանակ է: Քնելուց առաջ ցանկալի չէ խմել սուրճ, թունդ թեյ, նարնջի հյութ, իսկ այ առավոտյան նախընտրելի է խմել:
2. Քնելուց առաջ  դուրս եկեք զբոսանքի: Քնից առաջ կարճատև զբոսանքը` 10-15 րոպե, շատ հաճելի կլինի, քանի որ մաքուր օդում մի քանի րոպե մնալով` Ձեր օրգանիզմը կստանա  թթվածին, ինչն անհրաժեշտ է լավ քնելու համար:
3. Անպայման օդափոխեք սենյակը, որտեղ պատրաստվում եք քնել, քանի որ թթվածնով հարուստ օդը ոչ միայն կօգնի, որ լավ քնեք, այլև առավոտյան շատ թարմ կզգաք Ձեզ:
4. Քնելուց առաջ բացասական էմոցիաներ առաջացնող ինֆորմացիա մի´ ստացեք, աշխատեք նորություններ չնայել պառկելուց առաջ, սովորաբար դրանք ներառում են բացասական ինֆորմացիա, ինչը չի թողնի, որ շուտ քնել: Դիտեք ինչ-որ թեթև, հումորային հաղորդում:
5. Պառկեք նախքան կեսգիշեր: Բժիշկները վստահեցնում են, որ կեսգիշերից առաջ քնի մեկ ժամը հավասարազոր է կեսգիշերից հետո քնի երկու ժամին, այսինքն, եթե պառկեք քնելու 22:00-ին և արթնանաք 4:00-ին, ապա Ձեր ուղեղը կընդունի, որ դուք քնել եք ոչ թե 6, այլ` 8 ժամ: Փորձեք ինքներդ և համոզվեք, թե որքան հանգիստ եք քնում և հաճելի զգում առավոտյան:
մեկնաբանություններ
Աղբյուր` maxinfo.am

Комментариев нет:

Отправить комментарий