26.10.2013

Ապստամբները վերադարձել են կենտրոնական Ասիա, ինչը մտահոգության տեղիք է տվել

ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար` Նիկոլայ Բորդյուժան անցած գիշեր Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ներկա դրությամբ Սիրիայում կենտրոնական կառավարության դեմ կռվում են ոչ միայն ներքին ապստամբներ, այլև Կովկասից և Միջին Ասիայից եկած վարձկաններ:
Ֆարվանե լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայում այժմ   կենտրոնացել է միջազգային ահաբեկությունը և ներկա դրությամբ հարյուրավոր ահաբեկիչներ` եվրոպական ու ՀԱՊԿ երկրներից,   փորձում են ավելի ապակայունացնել երկրի վիճակը:
Բորդյուժան հավաստիացրել է, որ որոշ տեղեկությունների համաձայն, ահաբեկիչներից ոմանք նպատակ ունեն վերադառնալ իրենց երկրներ և իրենց գործունեությունը շարունակել այնտեղ: Նրա խսքերով, տեղեկությունների համաձայն, այժմ ավելի քան 100 վարձկաններ Ղրղզստանից, պայքարում են Ասադի կառավարության դեմ և նրանց վերադարձը հայրենիք, լուրջ գլխացավանք կլինի Բիշկեկի համար:
<Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դիմագրավելու այն ժգնաժամերին, որ իրենց երկրներում  կարող են առաջացնել ծայրահեղականները, վերադարձից հետո>. ասել է Բորդյուժան:

Աղբյուր` http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий