10.10.2013

9 տարի ազատազրկում` անչափահասի նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար

9 տարի ազատազրկում` անչափահասի նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ 9 տարվա ազատազրկման է դատապարտել Արմեն Կաբալյանին` անչափահասի նկատամաբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար:

Նշենք, որ Կաբալյանն այն կալանավորն է, ով այս տարվա ապրիլի 19-ին իր գործով հերթական նիստի մեկնարկից առաջ Աջափնյակի դատարանի մեկուսարանի խցից փախուստի էր դիմել, սակայն 15 օր անց` հայտնաբերվել:

Նա մեղադրվում էր ՀՀ քրօրի 139-րդ , 175-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով` դանակի գործադրմամբ քաղաքացի Կարինե Մելիքսեթյանի վրա հարձակվելու և նրանից ոսկյա շղթա, մատանիներ հափշտակելու, ինչպես նաև, նույն եղանակով անչափահաս Ա. Ե-ի վրա հարձակվելով, նրանից 8000 դրամ հափշտակելու և վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:

Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն Կաբալյանի շահերի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ արդեն համաձայնեցրել է իր պաշտպանյալի հետ և վճիռը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան:
Նրա խոսքով` իր պաշտպանյալն իրեն մեղսագրված հանցանքի հետ որևէ առնչություն չունի և դատարանը նրա նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացներ:

http://www.yerkir.am/am/news/56537.htm

Комментариев нет:

Отправить комментарий