09.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Այսօրվա օրը այնքան էլ հարմար չէ թեթեւ եւ անցողիկ տարվածությունների համար: Չէ՞ որ ծանոթությունը, հատկապես հարաբերություների սկիզբը լրջություն եւ տեւական ժամկետ են ենթադրում: Ընդհանուր առմամբ՝ այսօր հիանալի օր է լինելու բոլոր նրանց համար, ովքեր համոզված են իրենց զգացմունքների վերաբերյալ: Անցկացրեք այն նրանց հետ, ում սիրում եք: ԽՈՅԵՐԱյսօր Խոյերին եւ նրանց սիրելիներին անհրաժեշտ է մի շարք վիճելի հարցեր լուծել, որոնք խոչընդոտում են իրենց հարաբերությունների զարգացմանը: Ի'նչ արած: Այն վիրավորանքները, որոնք կամաց –կամաց կուտակվում են ամիսներ շարունակ, չեն աջակցում խնդիրների լուծմանը:Այսօր Խոյերի եւ նրանց զուգընկերների համար անկեղծ խոսելու ժամանակն է եկել եւ միասին ընտրելու այն ուղղությունը, որով նրանք մտադիր են շարժվել: Սակայն դրանից առաջ ստիպված կլինեք ազատվել կուտակված դժգոհություններից եւ վիրավորանքներից:
ՑԼԵՐ
Սիրելի' Ցլեր: Այսօր, ամենայն հավանականությամբ, Ձեզ եւ Ձեր սիրելիներին բարդ զրույց է սպասվում: Որքան էլ Ցլերը ցանկանան այսօր ասել այն ամենը, ինչը տանջում է նրանց հոգին, աստղերը խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ. նման հարցերը չափազանց նուրբ են կոպիտ միջամտելոո համար: Բացի այդ Ցլերը չպետք է մոռանան, որ իրենց կարծիքը միակը չէ: Այն, ինչ Ցլերն են տեսնում, միմիայն իրենց սեփական կարծիքն է հանդիսանում, իսկ եթե նրանք ուզում են բարելավել իրենց հարաբերությունները, նրանք պետք է մտնեն իրենց զուգընկերների դրության մեջ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Երկվորյակները գնահատեն երկրորդ կեսերի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը: Գուցե վերջերս նրանք շա՞տ են լարված, թե՞ Երկվորյակներին եւ նրանց ընտրյալներին խանգարում են վիրավորանքները ու ըմբռնման պակասը: Այնուամենայնիվ, եթե Երկվորյակները այսօր շարունակեն իրենցը պնդել, իրավիճակը կարող է էլ ավելի սրվել: Ամենալավ ելքը կարճատեւ հանգիստն է, որը նրանց մեջ հաշտվելու ցանկություն կառաջացնի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելի' Խեցգետիններ: Այսօր Դուք տրամադրված եք լինելու Ձեր սիրելիների հետ հարաբերությունները պարզելուն: Հնարավոր է, որ դեռ առավոտվանից Խեցգետիններին հուզելու է ինչ-որ հարց, եւ նրանք կանեն ամեն ինչ՝ իրավիճակը մինչեւ վերջ պարզելու համար:Վատն այն է, որ իրենց ամեն ինչ պարզելու ձգտման մեջ Խեցգետինները կարող են չորություն կամ նույնիսկ դաժանություն դրսեւորել: Այսօր, ձգտելով բացահայտել ճշմարտությունը, նրանք ընդունակ են ոտնակոխ անել ամեն ինչ, ինչով կվիրավորեն իրենց ընտրյալների զգացմունքները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե այսօր Առյուծները ցանական անմոռանալի տպաավորություն թողնել հակառակ սեռի վրա, չարժե համեստությամբ տառապել: Կարեւոր չէ, թե նրանք նպատակասլաց ձգտում են գրավել ինչ-որ մեկի սիրտը կամ ուղղակի երկու-երեք ծանոթություններ հաստատել, համարակությունը եւ ինքնավստահությունը սիրային ճակատում իրենց հաղթանակների գրավականներն են լինելու: Նույնիսկ եթե առօրյայում Առյուծները չեն սիրում ուշադրություն գրավել, այսօր կին-Առյուծներին արժե վամպ-կնոջ կերպարում հանդես գալ, իսկ տղամարդկանց՝ սրտակեր Կազանովայի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրային ճակատում Կույսերին հնարավորություն կընձեռվի ուղղել անցյալում կատարած սխալները կամ էլ գոնե անել այնպես, որպեսզի չկրկնել նրանք նմանատիպ իրավիճակներում: Սակայն եթե Կույսերը ցանկանում են, որպեսզի իրենց այժմյա հարաբերությունները նախորդից երկար եւ բարեհաջող լինեն, նրանք ստիպված կլինեն ինչ-որ բան արմատապես փոփոխել իրենց մեջ: Հնարավոր է, որ սիրո հարցում Կուսերին խոչընդոտում են իրենց սովորույթները, իսկ գուցե գործողությունները կամ մտածելակերպը: Այսօր նրանց բավական է իրենց մեջ հայացք գցել՝ այդ հասկանալու համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները կարող են քննադատության ենթարկվել իրենց սիրելիների կողմից: Ընդ որում, բացառված չէ, որ այն անհիմն չէ: Իհարկե, դա միշտ էլ տհաճ է, եւ Կշեռքների առաջին արձագանքը կարող է արտահայտնվել վիրավորվածության եւ կտրվածության տեսքով: Սակայն աստղերըխորհուրդ են տալիս նրանց իրողությունները այլ տեսակետից դիտարկել: Հնարավոր է, որ Ձեր ընտրյալները քննադատության համար լուրջ պատճառներ ունեն: Ինչու՞ չմոտենալ դրան ըմբռնումով:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Աղեղնավորները իրենց հարաբերություններում հակված են լինելու ողջ նախաձեռնող մասը հանձնել իրենց սիրեցյալներին եւ ողջ պատասխանատվությունը նրանց ուսերին բեռնել: Իսկ իրենք՝ Կարիճները բավականին թեթեւամիտ են տրամադրված լինելու.նրանք կցանկանան, որպեսզի իրենց լսեն, խղճան, խորհուրդ տան, եւ եթե պետք է՝ օգնեն: Լավ է, եթե այսօր զուգընկերները այդ իրավիճակին ըմբռնումով մոտենան, իսկ եթե ոչ հարաբերություններում փոխադարձ դժգոհությունները միայն կավելանան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ոչինչ չի վրիպիԱղեղնավորների սուր հայացքից, եւ արժե, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորությունից իրենց անձնական կյանքը կարգավորելու համար: Այսօր նրանց մատչելի կլինի ոչ միայն այն, ինչը մակերեսին է ընկած, այլ նաեւ մարդկային հոգու խորքում կատարվող գործընթացները: Աստղերը խոհուրդ են տալիս Աղեղնավորներին սթափ վերլուծել իրենց հարաբերությունները, եւ միայն դրանից հետո վերլուծել, թե արդյոք իրենց դուր է գալիս տեսածը, թե ոչ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին բոլոր վիճելի իրավիճակներում իրենց ներքին ձայնին հետեւել. այն այսօր վերին ատիճանի սրված է լինեոլւ: Հակառակ սեռի հետ շփման մեջ իրենց ներքին ձայնը սուտը բացահայտող մեքենայի նման է լինելու. Այծեղջյուրները ի վիճակի կլինեն զգալ իրենց զուգընկերների իրական մտադրությունները: Ահա թե ինչու ռոմանտիկհարաբերությունների գործընթացը կարճատեւ է լինելու. Զգալով, որ ինչ-որ բան այնպես չէ, Այծեղջյուրները ուղղակի կասեն «ոչ»: Իսկ եթե զուգընկերների մտադրություները մաքուր են, Այծեղջյուրները կբացվեն նրանց առջեւ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրային հարցերում Ջրհոսների համար հակասական օր է լինելու, երբ ուղեղը եւ սիրտը վիճելու են միմյանց հետ: Տրաաբանությունը մի բան է հուշելու, իսկ ներքին ձայնը եւ զգացմունքները՝ ամենեւին այլ բան՝ իսկական պայքարի մեջ բռնվելով Ջրհոսների հոգում: Մի ծայրահեղությունից մյուսը չնետվելու համար Ջրհոսները այսօր աջակցության կարիք կզգան: Կարելի է դիմել որեւէ մեկին խորհուրդ ստանալու նպատակով, սակայն ավելի լավ կլինի, եթե Ջրհոսները իրենք վերլուծեն իրենց զգացմունքները եւ հանգստանան:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկների կյանքում այն օրն է լինելու, երբ լուրջ որոշում ընդունելու համար անհրաժեշտ կլինի խորհրդակցել սիրելիների հետ: Շատ ավելի լավ կլինի, եթե Ձկները ծանոթացնեն իրենց զուգընկերներին լուծման բոլոր հնարավոր եղանակներին: Բացառված չէ, որ նրանց ընտրյալները, թարմ հայացք գցելով իրավիճակին, իրենց տարբերակները կառաջարկեն: Ձկներն իրենք էլ կզարմանան, թե որքան պարզ կդառնա նրանց ամեն ինչ այդ խորհրդատվությունից հետո: Շատ բաներ իրենց տեղը կընկնեն, եւ որոշում ընդունելը շատ ավելի հեշտ կլինի: 

Комментариев нет:

Отправить комментарий