21.10.2013

Երգչուհի Վերա Բրեժնևան ընկել է բարձրությունից և ժամանակավորապես կորցրել հիշողությունը



«Ցանկանում եմ լինել ՎԻԱ Գրայում» թոք շոուի եզրափակիչում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, դժբախտ պատահար է գրանցվել, հայտնում է Обозреватель-ը։

Հայտնի երգչուհի, շոուի հաղորդավար Վերա Բրեժնևան փորձերի ժամանակ բարձրացել է աստիճաններով, սայթաքել և 3 մետր բարձրությունից ընկել բետոնե հատակին։ Նա լրջորեն վնասել է ձեռքը և մի որոշ ժամանակ նույնիսկ կորցրել հիշողությունը։

«Քունքը վնասվել է, ժամանակավորապես կորցրել է հիշողությունը, ամենայն հավանականությամբ, չի վարի շոուն»,- ենթադրել են ականատեսները։

Շտապօգնության մեքենան եկել է միայն 40 րոպե անց։

Քննարկվել է նաև այն տարբերակը, որ Բրեժնևային կփոխարինի խմբի մեկ այլ նախկին երգչուհի Աննա Սեդոկովան։ Արդյունքում համերգն ուշացել է 1 ժամով։

Չնայած ստացված վնասվածքներին՝ Բրեժնևան իր մեջ ուժ է գտել և կարողացել է բեմ բարձրանալ։
 

Комментариев нет:

Отправить комментарий