21.10.2013

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում

վարդան-պետրոսյան  Դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին «Անկախ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Պետրոսյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղն է, մի քանի ժամ առաջ էլ անջատվել է արհեստական շնչառության ապարատը: Հունանյանի խոսքով` Վարդան Պետրոսյանը դեռ մի քանի օր կգտնվի ինտենսիվ հսկողության տակ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Եղվարդ ավտոճանապարհին:   Երկու մեքենաների բախման հետևանքով 1 մարդ զոհվել էր, 6-ը տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել: Ավտովթարից հետո դերասան Վարդան Պետրոսյանը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել, որտեղ նրան վիրահատել են. հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը: Ավտովթարից տուժածներից մեկը ևս «Էրեբունի» ԲԿ-ում է, նրա վիճակը կայուն է, վերջինս ունի ողնաշարի և գլխուղեղի վնասվածքներ: 
 http://ankakh.com

Комментариев нет:

Отправить комментарий