Աղբյուր` http://armenian.irib.ir/news
«Ալ Ալամ» հեռուստաընկերության փոխանցմամբ Սիրիայի բանակային ուժերը երկրի Կենտրոնական Հոմս նահանգի Սադադ քաղաքը ահաբեկիչներից մաքրելուց հետո, Հոմս քաղաքի Զեյդել գյուղում երկու հավաքական գերեզմաններ են հայտնաբերել ,որտեղ թաղված են 30 քրիստոնյա կանանց , երեխաների ու տարեցների դիակներ:
Հիշյալ անձինք սպանվել են վահաբական ահաբեկիչների կողմից և թաղվել գերեզմանում: Հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ հոկտեմբերի 28-ին:
«Ալ –Նասրա » ճակատի ահաբեկչական խմբի անդամ մոտ երկու հազար ահաբեկիչներ 30 զրահամեքենաների ուղեկցությամբ հարձակվել են Սադադ քաղաքի վրա և այն գրավելուց հետո, նրա 15 հազար բնակիչներին օգտագործել են ,որպես մարդկային վահան:
Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ քաղաքում երկրի բանակային ուժերը բախվել են մի խումբ ահաբեկիչների հետ ու նրանց ծանր վնասներ են պատճառել: Բախումների արդյունքում սպանվել են 200 ահաբեկիչներ: Ահաբեկիչները իրենց հարձակումների թիրախ էին դարձրել Աբու «Ալ Զահուր» զինվորական օդանավակայանը:
Աղբյուր` http://armenian.irib.ir/news

Комментариев нет:
Отправить комментарий