29.10.2013

Հայ և իրանցի գործարարների հանդիպումը Երևանում



Հայ  և  իրանցի գործարարների հանդիպումը Երևանում Հոկտեմբեր 29-ին կայացավ Հայաստան-Իրան գործարար համաժողով՝ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով: Համաժողովի  ընթացքում  գործնական հանդիպումներ են ունեցել իրանական ավելի քան 23 և  շուրջ 40 հայկական համապատասխան ոլորտների ընկերություններ:
Իրանից  ժամանել են՝ լաբորատորային  և արհեստական գազերի, ճարտարագիտական պլաստմասայի, ծանր էլեկտրաշարժիչների, տարբեր քսանյութերի և միջատասպանների, դրոժի և ալկոհոլի, ալյումինե ձուլակտորի, տարբեր տեսակի ապակի և հայելի, շարժիչի և արդյունաբերական   յուղերի, գրանոլի միզանյութի և հեղուկ ամինյակի արտադրության, շենքի սարքավորումների, ձուլման կաղապարների նախագծման և կառուցման, էլեկտրական պիտույքների, առևտուր, սանհանգույցի և շինարարական ծորակների արտադրության եւ այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ:
 Անցած տարի  Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 317.7 մլն ԱՄՆ դոլար է  կազմել: Հայաստանից Իրան արտահանման ծավալը    97.8 մլն ԱՄՆ դոլար է եղել,  իսկ Իրանից Հայաստան  արտահանումը՝  219.9 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ-ից ԻԻՀ  է արտահանվել կենդանիներ, սև մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, ալյումին և իրեր դրանից:
Իսկ Իրանից  Հայաստան  է ներմուծվել  հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, պարարտանյութեր,  աղ, ծծումբ,  պլաստմասսա և իրեր դրանից: 

Комментариев нет:

Отправить комментарий