Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 37-ամյա բնակիչ Վարդան Երջանիկի Ստեփանյանը 2013 թվականի հուլիսի 30-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր՝ Վերգուշի հետ:
Վիճաբանությունը վերածվել է, ծեծկռտուքի, որի ժամանակ Վարդան Ստեփանյանը հարվածներ է հասցրել մորը: Ստացած վնասվածքներից կինը մի քանի ժամ հետո՝ ժամը 9-ն անց 50 րոպեին, մահացել է Արմավիրի բժշկական կենտրոնում:
Վարդան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որի արդյունքում տուժողը մահացել է:
Արդյունքում Վարդան Ստեփանյանը ձերբակալվել է:

Комментариев нет:
Отправить комментарий