20.10.2013

Ավտովթար Լոռիում.մեքենաներից մեկի վարորդին ու ուղևորին տեղափոխել են Երևան

Ավտովթար Լոռիում.մեքենաներից մեկի վարորդին ու ուղևորին տեղափոխել են Երևան Երեկ՝հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Lorines.am-ի թղթակցի փոխանցմամբ ժամը 17:30-ի սահմաներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին միմյանց են բախվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու վարած կցորդով բեռնատարն ու մարդատար մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մազդայի վարորդն ու ուղևորը, որոնց երեկ կեսգիշերին արեն տեղափոխել են մայրաքաղաք Երևան: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները:

Ավտովթար Լոռիում.մեքենաներից մեկի վարորդին ու ուղևորին տեղափոխել են Երևան

Комментариев нет:

Отправить комментарий