24.10.2013

Վանաձորի Մանկավարժական համալսարանի շենքը հյուրանոց է դառնալու. «Ժողովուրդ»

Վանաձորի Մանկավարժական համալսարանի շենքը հյուրանոց է դառնալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014թ. հունվարին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միանալու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղին։ Թերթին դիմած ուսանողների պնդմամբ՝ Արցած պուրակի հարևանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը հյուրանոց է դառնալու։ Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Վանաձորի Բազում թաղամասում։ Ըստ ուսանողների՝ շենքը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից, իսկ ձմռանը ցուրտ է լինում։
     Նույնիսկ ուսանողներ կան, ովքեր Բազում թաղամասում գտնվող համալսարան հասնելու համար ստիպված են լինելու երկու տրանսպորտ փոխել։
     Մանրամասներն` այսօրվա համարում:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий