24.10.2013

Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում

Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում
    
Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին սպասվում է ջերմաստիճանի անկում Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14, մնացած շրջաններում՝ 6-7 աստիճանով: Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային շրջաններում գիշերը սպասվում է 1-30C ցուրտ: 
    
Հոկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
     Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:
    
     Հոկտեմբերի 24-ին Երևանում օրվա առաջին կեսին հնարավոր է անձրև և քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий