![]() ![]() Սեյշելյան կղզիներ։ Երկրի մակերեսը 455 քառ. կմ է, բնակչությունը` 84 հազ. մարդ։ Եկամտի հիմնական աղբյուրը տուրիզմն է։ ![]() Լիխտենշտեյն։ Մակերեսը 160.4 քառ. կմ է։ Աշխարհի ամենահարուստ պետություններից է։ Այս երկրի բնակչության թիվն ավելի քիչ է, քան այնտեղ գրանցված ընկերությունների քանակը։ ![]() Նաուրու։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում` Միկրոնեզիայում։ Բնակչության թիվը 9000 է։ ![]() Վատիկան։ Փակ քաղաք պետություն է։ Տարածքը 44 հա է։ Քաղաք-պետության բնակչության թիվը հազիվ 800 է, սակայն այստեղ ամեն օր աշխատանքի են գալիս հազարավոր իտալացիներ։ ![]() Մոնակո։ Տարածքը 2,02 քառ. կմ է։ Աշխարհի ամենախիտ բնակեցված պետություններից է, բնակչության թիվը 30 հազար է։ ![]() Սենտ-Կիտս Նևիսի հանրապետություն։ Գտնվում է Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների միջև։ Մակերեսը 261 քառ. կմ է։ ![]() Մարշալյան կղզիներ։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում։ Տարածքը 181 քառ. կմ է, բնակչությունը` 62 հազար։ Երկիրը զուրկ է բնական ռեսուրսներից ու գոյատևում է միայն ԱՄՆ-ի շնորհիվ։ ![]() Սան-Մարինո։ Տարածքը 61 քառ. կմ է։ Համարվում է աշխարհի ամենահին հանրապետությունը, անկախացել է 301թ. սեպտեմբերի 3-ին։ Այս երկրի եկամուտը միշտ գերազանցել է ծախսերը։ ![]() Թուվալու։ Խաղաղ օվկիանոսի հարավում է գտնվում։ Մակերեսը 26 քառ. կմ է։ Բնակչությունը 10,5 հազար մարդ է։ |










Комментариев нет:
Отправить комментарий