24.10.2013

Պատահաբար բացված դժոխքի դարպասները (լուսանկար, տեսանյութ)

Պատահաբար բացված դժոխքի դարպասները
1971թ. Թուրքմենիայի Դարվազա գյուղի մոտ պեղումներ կատարելիս խորհրդային երկրաբանները ստորգետնյա դատարկություն հայտնաբերեցին` գազի անսպառ պաշարներով։ Պեղումների ընթացքում այն փլվեց ու հսկայական խորխորատ բացվեց` լցված գազով։ Հորատիչ մեքենան իր բոլոր սարքավորումներով հայտնվեց ստեղծված փոսի մեջ, տուժողներ, բարեբախտաբար, չեղան։ Ստեղծված իրավիճակում փորձագետները որոշեցին այրել գազը` շրջակա բուսական ու կենդանական աշխարհը գազի արտանետումներով չվնասելու նպատակով։ Վերջիններս համոզված էին, որ հրդեհը մի քանի օրից կմարի, բայց 1971թ. մինչ օրս բնական գազը զօր ու գիշեր այրվում է։
Այն իսկական դժոխային դարպաս է դարձել ու այնտեղ ընկած ցանկացած կենդանի արարած դատապարտված է մահվան։ Այս դժոխային խորխորատի տրամագիծը 60մ է, խորությունը` 20մ։ Կրակի լեզվակների երկարությունը տեղ-տեղ մինչև 10-15մ բարձրություն ունի։
Մոտակայքում գտնվող Դարվազա գյուղի բնակչությունը 2004թ. տարհանվել է։ Այժմ Թուրքմենստանի ղեկավարությունը այդ իրավիճակից ելնելու քայլեր է ձեռնարկում։

Комментариев нет:

Отправить комментарий