10.10.2013

Հայ երկրպագուները Բուլղարիայի հավաքականին դիմավորեցին սուլոցներով (Տեսանյութ)

Հայ երկրպագուները Բուլղարիայի հավաքականին դիմավորեցին սուլոցներով (Տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ   http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=7C-jm9REQ1g

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին հյուրընկալելու է Բուլղարիայի ընտրանուն, որին 2012 թ. սեպտեմբերի 11-ին զիջել է 0:1 հաշվով: Այսօր երկրպագուները ոչ այնքան ռևանշի, որքան վրեժի կոչեր են հնչեցնում` «ջերմ» ընդունելություն կազմակերպելով հյուրերի համար: Ինչո՞ւ: Վերհիշենք մեկամյա վաղեմության իրադարձությունները…
Իտալացիների հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում արձանագրած ոչ-ոքիից հետո բուլղարացիները մարտական էին տրամադրված, բայց ոչ այնքան ֆուտբոլ խաղալու, որքան հայ ֆուտբոլիստների ոտքերին հարվածելու համար: Ահա սա էր այն միակ հաղթաթուղթը, որի շնորհիվ բուլղարացիները մտադիր էին հաղթանակ կորզել: Սակայն ամեն ինչի մասին` հերթով:
Սեպտեմբերի 11-ին տեղեկատվություն տարածվեց, որ բուլղարացի երկրպագուները Սոֆիայում հարձակվել են Հայաստանից ժամանած ֆուտբոլասերների վրա: Եվ թեպետ լուրջ բախումներ, բարեբախտաբար, չէին արձանագրվել, ու կողմերը բավարարվել են սովորական թվացող հրմշտոցով, պարզ էր, որ հյուրընկալողները, հակառակ հյուրընկալության կանոնների, փորձում են արհեստական լարվածություն ստեղծել և մեր թիմին զրկել խաղի վրա կենտրոնանալու հնարավորությունից:
Մտավախություն կար, որ այդ սկանդալը կարող է թելադրված լինել ֆեդերացիայի կամ հավաքականի ղեկավարության կողմից` մարտավարական նկատառումներով: Իսկ խաղի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պարզապես հաստատեցին այդ մտավախությունը. այո, բուլղարացիները ցանկանում էին հաղթել ամեն ինչ` նույնիսկ սեփական արժանապատվությունը և «Արդար խաղի» կանոնները զոհաբերելու գնով: Ամեն ինչ զոհաբերվում էր հանուն 3 միավորի, քանզի երիտասարդ թիմին հաղթողի հոգեբանություն ներարկելը բխում է բուլղարական ֆուտբոլի ապագայի տեսլականից: Սակայն արդյոք այդ տեսլականի՞ց է բխում հայ ֆուտբոլիստների վրա հարձակումը և Հայի ազգային արժանապատվության վիրավորումը տարբեր արտահայտությունների միջոցով:
Դեռ Սոֆիայում մեր երկրպագուները բուլղարացիներին խոստացել էին նրանց երևանյան այցը վերածել դժոխքի: Եվ այսօր նրանք համախմբված գնացին «Զվարթնոց» օդանավակայան` բուլղարացիներին հիշեցնելու համար, որ չեն մոռացել ավելի քան մեկամյա վաղեմության դեպքերը: Հայ ֆանատները հյուրերին դիմավորեցին սուլոցներով` նրանց անվանելով` «ցիգաններ»: Դա ընդամենը պատասխան էր Սոֆիայում հնչած արտահայտությունների համար:




Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий