23.10.2013

Այս աղջիկը, սակայն, հղի չէ (լուսանկար)

Այս աղջիկը, սակայն, հղի չէ
Հանրային տրանսպորտում ուղևորները Ջոյին են զիջում իրենց տեղերը, փողոցում պատահական անցորդները ժպիտով հարցնում են, թե երբ է լույս աշխարհ գալու նրա փոքրիկը… Այնինչ Ջոն հղի չէ, նրա հսկայական փորի պատճառը ալկոհոլի չարաշահումից առաջացած հիվանդությունն է` լյարդի ցիրոզը:
Ալկոհոլի չարաշահումից աղջկա լյարդը այնպես է վնասվել, որ նրա որովայնի խոռոչում հեղուկ է հավաքվում: Այս հիվանդությունը կոչվում է ասցիտ, որը ցիրոզի կողմնակի երևույթ է:
Ամեն երեք շաբաթը մեկ Ջոն ստիպված է գնալ հիվանդանոց, որտեղ նրա մարմնի մեջ են մտցնում ասեղներ ու կատետրեր և հեռացնում մոտ 12 լ հեղուկ: Սովորաբար 8 ժամ տևող տհաճ ու ցավոտ այս պրոցեդուրայից հետո աղջկա քաշը նվազում է 19կգ-ով:
Ջոյի միակ փրկությունը լյարդի փոխպատվաստումն է, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ դրանից հետո նա կբուժվի:

Комментариев нет:

Отправить комментарий